Լուիս Էնրիկեն՝ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Լուիս Էնրիկեն՝ Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - Լուիս Էնրիկեն պաշտոնապես ներկայացվել է որպես Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ: Միջոցառումը տեղի է ունեցել Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կենտրոնակայանում՝ Մադրիդի արվարձանում:

Լուիս Էնրիկեն փաստացի գլխավորեց Իսպանիայի հավաքականը հուլիսի 9-ին ՝ փոխարինելով Ֆերնանդո Յերոյին, որը գլխավորում էր թիմը աշխարհի առաջնությունում: Իսպանացիները զիջեցին Ռուսաստանի հավաքականին 1/8 եզրափակչում 11-մետրանոցների արդյունքում: Յերոն գլխավոր մարզիչ էր նշանակվել աշխարհի առաջնությունից առաջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Լուիս Էնրիկեն մինչև վերջերս աշխատում էր «Բարսելոնայի» հետ, որը մարզել է 2014-2017թթ.: Նրա ղեկավարությամբ թիմը դարձավ Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկրի Գավաթի խաղարկության եռակի հաղթող, Չեմպիոնների լիգայի հաղթող:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---