ՀՀ-ում չժանգոտվող պողպատից սարքավորումներ արտադրող գործարան կբացվի20 հուլիսի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չժանգոտվող պողպատից սարքավորումների արտադրության նոր գործարան կբացվի՝ 850 000 դոլար ներդրմամբ: Բիզնես Արմենիայում համագործակցության հուշագիր է ստորագրվել՝ Բիզնես Արմենիայի անունից փաստաթուղթը ստորագրել է Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը, իսկ ներդրողի անունից «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ Հուշագրով նախատեսվում է, որ Բիզնես Արմենիան, ինչպես ծրագրի իրականացման նախնական փուլում, հետագայում ևս ներդրումների ցանկացած փուլում և արտահանման խթանման նպատակով կշարունակի աջակցությունը։ Նոր գործարանի շինաշխանքները մեկնարկել են 2017-ի հոկտեմբերին, նախատեսվում է, որ կավարտվեն առաջիկա ամիսներին։ Արտադրությունը հիմնվում է Կոտայքի մարզում, կապահովվի 24 աշխատատեղ։ «Ներդրումների հաջորդ փուլում նախատեսվում է արտադրական սարքավորումների և հումքի ներմուծում, որի ընթացքում կկիրառվի պետական աջակցություն։ Արդեն ամիսներ անց սպասվում է, որ գործարանը կսկսի աշխատել և արտադրել չժանգոտվող պողպատից արդյունաբերական վառարանների, հացաթխման, արտադրական խոհանոցների սարքավորումներ։ Ընկերությունը կապահովի նախագծում, արտադրություն, տեղադրում և սպասարկում»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը։ «Ներկայում հայաստանյան հյուրանոցները, ռեստորանները, սրճարանները, դպրոցները, բիզնես կենտրոններն այդ սարքավորումները ներկրում են։ Մինչդեռ մեր ընկերությունը հավաստագրվելու է ISO9001 և ISO14001, OHSAS18001 ստանդարտներով և միանգամայն մրցունակ է լինելու տեղական ու միջազգային շուկաներում։ Մեր արտադրանքը ներկրվողը տեղականով փոխարինելու շատ լավ հնարավորություն է լինելու»,- նշել է «ԱՐԳԱ-Յուրոսթիլ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Սալխանյանը։ «Գործարանի հիմնադիր «Սալտեկ» ընկերությունն ավելի քան 40 տարվա փորձ ունի, որի արտադրանքը ներկայացված է ավելի քան 90 երկրներում։ «Սալտեկը» հայաստանյան գործարանը հիմնում է «Ջիրո Ստեյնլես Ստիլ» ընկերկերության հետ համատեղ։ Արտահանման շուկա է դիտարկվում Ռուսաստանը, Ուկրաինան, Վրաստանը և Իրանը»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հակ Միրզոյանը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |