Թբիլիսիում մտահոգված են ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու դեպքում «հետևանքների» մասին Պուտինի խսքերով21 հուլիսի 2018 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում մտահոգված են ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինի վերջին հայտարարությամբ ՆԱՏՕ-ին Վրաստանի և Ուկրաինայի հնարավոր անդամակցության հետևանքների մասին: «Ռուսաստանի դիրքորոշումն ու ուղերձները լուրջ են և ուշադրության արժանի և այ տեսակետից պետք է կարևոր լինեն ինչպես մեզ, այնպես էլ մեր գործընկերների համար», -ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ըստ նրա, Պուտինի հայտարարությունը պաշտպանական բնույթ ունի` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Վրաստանի նվաճումների ֆոնին, գրում է Գրուզիա-Օնլայնը: «2007-ին սկսվեց այն հռետորաբանությունը, որը 2008-ին Պուտինը կյանքի կոչեց: 2007-ին Մյունխենի գագաթնաժողովում ֆիքսվեցին ՌԴ արտաքին քաղաքականության գերակայությունները և հստակ ասվեց, որ Ռուսաստանը միշտ իր շահերն է ունենալու իր ազդեցության տարածաշրջաններում և գործելու է համարժեք: Արդյոք այն ժամանակ դա համարժեք ընկալվեց: Չի ընկալվել ոչ 2007-ին, ոչ 2008-ին, ոչ 2009-ին կամ 2010-ին: Մենք սպասեցինք մինչև 2014-ին եղավ Ղրիմը: Ուստի, Ռուսաստանի դիրքորոշումը չպետք է անուշադրության մատնվի: Դա չի ենթադրում զիջում, դա պահանջում է առավել մեծ համակարգում: Սխալ կլինի անտեսել այն, ինչ ասում է Պուտինը: …Այսօր Վրաստանին հարկավոր է ԱՄՆ-Վրաստան աջակցության ակտ, ուստի ես նախաձեռնում եմ այդ ակտը», -ասել է Մարգվելաշվիլին: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը համարժեք է արձագանքելու ՆԱՏՕ-ի ագրեսիվ քայլերին՝ նրանք, ովքեր ձգտում են, որ Ուկրաինան և Վրաստանը անդամակցեն դաշինքին, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հետևանքների մասին: «Նման ագրեսիվ քայլերին, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում ՌԴ համար, մենք համարժեք ենք արձագանքելու: Մեր գործընկերները, որոնք սրման են գնում, ձգտում են, օրինակ, որ Վրաստանն ու Ուկրաինան ներառվեն դաշինքի ռազմական ուղեծրում, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետևանքների մասին»,-ասել էր Պուտինը ՌԴ դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |