ԵՄ-ն Հայաստանի եւ Արդբեջանի ԱԳՆ ղեկավարների մոտալուտ հանդիպման հույս ունի

PanARMENIAN.Net - ԵՄ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների հանդիպմանը Լյուքսեմբուրգում քննարկվել են հարցեր` կապված Կոսովոյի հետ: ԵՄ նախագահ, Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Դիմիտրի Ռուպելը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն պետք է շարունակի աշխատանքը եւ համագործակցությունը ԵՄ ոստիկանության, EULEX օրինապահ առաքելության, ինչպես նաեւ Կոսովոյում ԵՄ հատուկ ներկայացուցիչների հետ: Նա նաեւ ընդգծել է ԵԱՀԿ դերակատարումը տարածաշրջանի սերբ բնակաչության շահերի պաշտպանության հարցում:



Կոսովոյից բացի հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասին, Մերձդնեստրին, Ավղանստանին: Դիմիտրի Ռուպելն ընդգծել է, որ եւ ԵՄ-ն եւ ԵԱՀԿ-ն պետք է ջանքեր գործադրեն այդ տարածաշրջաններում խաղաղության եւ կայունության հաստատման համար:



«Եվրամիությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված խնդրի խաղաղ եւ արդար կարգավորմանը»,- նշել է Ռուպելը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կկայանա մոտ ապագայում, հաղորդում է Xinhua գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---