Հուլիսի 26-ից Երևանում և մի քանի այլ քաղաքներում կրկին +40-41 աստիճան կգրանցվի

Հուլիսի 26-ից Երևանում և մի քանի այլ քաղաքներում կրկին +40-41 աստիճան կգրանցվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ից օդի ջերմաստիճանը հանրապետության որոշ քաղաքներում կրկին կհասնի +40-41-ի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Հուլիսի 26-ից Երևանում, Արարատում և Արմավիրում օդի ջերմաստիճանը կրկին կհասնի +40-41-աստիճանի»,-ասվում է գրառման մեջ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հուլիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---