Էրդողան. Իսրայելը «ֆաշիստական պետություն» է

Էրդողան. Իսրայելը «ֆաշիստական պետություն» է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Երրորդ ռայխի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի ուրվականն է հայտնվել Իսրայելի իշխանության ներկայացուցիչների շրջանում:

Ըստ Թուրքիայի նախագահի, Իսրայելն «ամենասիոնիստական, ֆաշիստական և ռասիստական պետությունն է», գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Էրդողանը քննադատել է այդ երկրի իշխանություններին, որոնք հուլիսի 19-ին հակասական օրենք են ընդունել, որով Իսրայելը հայտարարվում է հրեական ազգային պետություն: Այդ օրենքը վրդովմունք է առաջացրել արաբական փոքրամասնության շրջանում, որը երկրի բնակչության մոտ 20 տոկոսն է կազմում:

Նա նաև նշել է, որ Իսրայելը, հարձակումներ գործելով պաղեստինցիների վրա, վերածվել է «ահաբեկչական պետության»:

Մայիսի կեսին Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան: Պատճառը ԱՄՆ դեսպանատան տեղափոխումն էր Թել Ավիվից Երուսաղեմ: Այդ ֆոնին Գազայի հատվածում բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Իսրայելցի զինվորները կրակ են բացել նրանց ուղղությամբ: Բախումներում մոտ 60 պաղեստինցի է զոհվել, այդ թվում 8-ամսական երեխա, ավելի քան 2,2 հազարը տուժել է կրակոցներից կամ արցունքաբեր գազից: Անկարան հետ է կանչել դեսպանին Թել Ավիվից խորհրդակցությունների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---