Զիդանը, Դեշամը, Գվարդիոլան և մյուսները՝ լավագույն մարզչի կոչման հավակնորդներ ըստ ՖԻՖԱ-ի

Զիդանը, Դեշամը, Գվարդիոլան և մյուսները՝ լավագույն մարզչի կոչման հավակնորդներ ըստ ՖԻՖԱ-ի

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հավակնում է 2018-ի լավագույն մարզչի տիտղոսին ըստ ՖԻՖԱ-ի վարկանիշի:

ՖԻՖԱ-ն կազմել է 2018-ի լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկը, որտեղ Դեշամից բացի ընդգրկված են Զինեդին Զիդանը («Ռեալ», այժմ՝ առանց ակումբի), Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), Զլատկո Դալիչը (Խորվաթիայի հավաքական), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Ռոբերտո Մարտինեսը (Բելգիայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո»), Գարեթ Սաութգեյթը (Անգլիայի հավաքական), Էրնեստո Վալվերդեն («Բարսելոնա») և Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը:

Տարվա լավագույն մարզչի օգտին կարելի է քվեարկել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:

2017-ին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ էր ընտրվել Զինեդին Զիդանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---