29 ապրիլի 2008 - 18:31 AMT
Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն դեպի Լեռնային Ղարաբաղ
Մայիսի 1-ին սկսվելու է համահայկական ուխտագնացություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեպի Լեռնային Ղարաբաղ` Շուշի, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուխտագնացությունն անցնելու է «Առաջ Հայաստան, առաջ դեպի Աստված» նշանաբանի ներքո: Ըստ ծրագրի, 500 ուխտագնացներ նույն օրն էլ հասնելու են Շուշի, որտեղ կայանալու է հանրահավաք «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ հավատք» խորագրով: Մայիսի 2-ին Ստեփանակերտում ուխտագնացների հետ հանդիպելու է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: