Աշտարակի խճուղում նռնականետ է հայտնաբերվել

Աշտարակի խճուղում նռնականետ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 25-ին, ժամը 12:20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Վահագնի թաղամասի մոտ «Մուխա» է թողել:

Մեկնած օպերատիվ խումբը Աշտարակի խճուղու Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի պարսպի հարակից հատվածում հայտնաբերել է «ՌՊԳ-18» (Մուխա) տիպի նռնականետ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---