Կենդանաբանական այգին անսահմանափակ այցելության ընտանեկան տոմս է առաջարկում օգոստոս-սեպտեմբերի համար

Կենդանաբանական այգին անսահմանափակ այցելության ընտանեկան տոմս է առաջարկում օգոստոս-սեպտեմբերի համար

PanARMENIAN.Net - Ընդառաջ գնալով բազմաթիվ խնդրանքներին՝ Կենդանաբանական այգին ընտանեկան այցերի նոր փաթեթ է նախատեսել:

Միանվագ վճարելով ընդամենը 5000 դրամ, քաղաքացիները կարող են ստանալ ընտանեկան այցի մշտական տոմս՝ 2018-ի օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Տոմսում կներառվեն ընտանիքի 2 մեծահասակ և 2 երեխա՝ այդ ամիսների անսահմանափակ այցեր, ասվում է այգու տարածած հայտարարության մեջ:

Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների խմբային այցերի համար:Իսկ կրթօջախների սաների խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---