Թուրքիան պատրաստվում է ՀՕՊ համակարգ ստեղծել իր տարածքում

PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտպանական արդյունաբերության վարչությունը մրցույթ է հայտարարել համակարգերի գնման համար, որոնք կպաշտպանեն հրթիռային հարվածներից: Նախագծում ամենակարեւոր կետը հեռահար հրթիռներից պաշտպանության համակարգի տեղադրումն է: Այդ նպատակով բանակի հրամանատարությունը ծրագրում է նախնական փուլում 4 համակարգ ձեռք բերել: Համակարգերից մեկը կլինի Անկարայում, մյուսը` Ստամբուլում, մնացած երկուսը` հաշվի առնելով պոտենցիալ վտանգի մյուս ուղղությունները: ՀՕՊ համակարգերը կսկսեն գործել 2010 թվականին: Երկրորդ փուլում կգնվեն եւս 4 համակարգ, եւ այդպիսով ՀՕՊ համակարգն ամբողջությամբ կձեւավորվի: Թուրքիայի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը նախընտրությունը տալիս է ՀՕՊ համակարգերից երեքին: Դրանք են ԱՄՆ-ի արտադրության «Patriot», Ռուսաստանի արտադրության «Ս-300» եւ «Ս-400», ինչպես նաեւ Իսրայելի արտադրության «Arrow-2», հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---