Սպիտակ տուն. Թրամփը պատրաստ է մեկնել Մոսկվա Պուտինին հանդիպելու

Սպիտակ տուն. Թրամփը պատրաստ է մեկնել Մոսկվա Պուտինին հանդիպելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է Մոսկվա այցելության համար, եթե հրավեր ստանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից: Այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը:

Թրամփի վարչակազմում հաստատել են նաև, որ ԱՄՆ նախագահը սպասում է իր ռուս պաշտոնակցի այցին Վաշինգտոն 2019-ի հունվարի 1-ից հետո, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ավարտին Յոհանեսբուրգում Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվայում պատրաստ են հրավիրել Թրամփին: «Ի դեպ, նա ունի այդպիսի հրավեր, ես նրան ասել եմ այդ մասին»,-պարզաբանել է ՌԴ նախագահը:

Թրամփ-Պուտին առաջին լիարժեք երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել հուլիի 16-ին Հելսինկիում: Մի քանի օր անց Թրամփի մամուլի քարտուղար Սարա Սանդերսը հայտնեց, որ նախագահը հանձնարարել է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին «աշնանը Պուտինին Վաշինգտոն հրավիրել» և որ այցի քննարկումն արդեն սկսվել է, բայց հստակ ժամկետ չկա: Ավելի ուշ Բոլթոնը հայտարարեց, թե հաջորդ երկկողմ հանդիպումը կկայանա, երբ ավարտվի ԱՄՆ ընտրություններին ՌԴ միջամտության հետաքննութունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---