Պեկինում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել հայ-չինական գործարար համաժողով30 ապրիլի 2008 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Չինաստանի Արեւտրի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանի հանդիպումը Չինաստանի Առեւտրի նախարարության Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն, Հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Սյույ Տունկայի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը գնահատել է հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերությունները` նշելով մեծ ներուժի առկայությունը: Նշվել է, որ հունիսին Պեկինում առաջին անգամ նախատեսվում է անցկացնել հայ-չինական գործարար համաժողով, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանի մոտ 20 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Վահագն Մովսիսյանը ներկայացրել է Հայաստանի աշխարհագրական ու աշխարհատնտեսական դիրքի եւ մտավոր ներուժի միջոցով տարածաշրջանում լուրջ ֆինանսական ու բարձր տեխնոլոգիաների կենտրոն դառնալու հեռանկարները, կարեւորվել է Հայաստանում ազատական տնտեսական դաշտի հանգամանքը:Հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացման համար կարեւորվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հեռանկարային ոլորտների ճշտումը, մասնավորպես` շինարարությունը, օրգանիկ քիմիան, ծանր մեքենաշինությունը, էներգետիկան, քարերի մշակման եւ գյուղատնտեսական վերամշակման ոլորտները: Դեսպանը նշել է, որ չափազանց կարեւոր է տնտեսական եւ միջպետական համագործակցության տեսանկյունից խթանել նաեւ հայկական ապրանքների ներմուծումը չինական շուկա: Պրն. Սյույ Տունկայը ներկայացրել է հայ-չինական առեւտրային շրջանառության մասին վերջին տվյալները` նշելով շրջանառության 2007թ. գրանցված 15-տոկոսանոց աճը: Չինական կողմը կարեւորել է նաեւ երկկողմ գործարար ուղղակի շփումների ակտիվացման միտումը, ինչի ուղղությամբ կարող են լուրջ աշխատանք ծավալել Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատն ու Չինաստանի Առեւտրի նախարարության արտերկրի հետ առեւտրային կապերի խթանման բյուրոն: Չինական կողմը խոստացել է նաեւ կոնկրետացնել ներդրումային համատեղ նախագծերի ուղղությամբ առաջարկները` ընդգրկելով հեռանկարային ոլորտները եւ ծավալները: Նշվել է, որ բոլոր ներդրումային ծրագրերը կարելի է իրականացնել չինական Exim բանկի միջոցով: Չինական կողմը նաեւ դիմել է հայկական կողմին խնդրանքով տրամադրել տեղեկատվություն չինական շուկայում մրցունակ հայկական ապրանքների վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |