IDeA-ն նախաձեռնում է Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցումը

IDeA-ն նախաձեռնում է Գյումրու Բարեկամության զբոսայգու վերակառուցումը

PanARMENIAN.Net - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հանդես է գալիս նախաձեռնությամբ, որը վերափոխիչ ազդեցություն կարող է ունենալԳյումրիի բնակիչների և քաղաքի ընդհանուր զարգացման համար։

Հիմնադրամն իրականացնում է երկարաժամկետ նախագծերՀայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար և այդ նպատակով արդեն ներդրել է ավելի քանի585 միլիոն դոլար՝ստեղծելով Հայաստանում մոտ 1500 աշխատատեղ:

IDeA հիմնադրամը Հայաստանի զարգացման իր ռազմավարության մեջ թիրախավորում է 5 աշխարհագրական գոտի՝ Դիլիջան-Սևան,Տաթև-Գորիս, Երևան-Էջմիածին, Ստեփանակերտ-Շուշի և Գյումրի։ Գյումրին ընդգրկվել է IDeA-ի ռազմավարական քարտեզում՝ հաշվի առնելով քաղաքում զբոսաշրջային և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու մեծ ներուժը, աշխարհագրական դիրքը, հարուստմշակութային ժառանգությունը և այլ գործոններ։ 2015-ին IDeA-ն ֆինանսապես աջակցել է «Հույս» Գյումրիի շենացման հիմնադրամի ծրագրերին, որոնց արդյունքում 2017-ից սկսած իրականացվում է «Կումայրի վերածնունդ» նախագիծը։

Ներկայում IDeA-ն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից Բարեկամության զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Այս նախաձեռնության նպատակն է նպաստել քաղաքի վերափոխմանը, խթանել տնտեսական ակտիվությունը և ապահովել Հայաստանի երկրորդ քաղաքի կայուն ապագան։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

Այս նախաձեռնությունը մեկնարկել է բազմաթիվ գյումրեցիների առաջարկությամբ, ովքեր ցանկանում են քաղաքում ունենալ հանգստի ու ժամանցի գոտի, որտեղ երեխաները, մեծահասակները կարող են անցկացնել իրենց ազատ ժամանակը, որտեղ քաղաքի երիտասարդությունը կարող է կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ՝ կյանքի կոչելով իրենց ամենաստեղծագործ գաղափարները»,- ասել է IDeA հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Ծրագրի իրագործման նպատակով IDeA հիմնադրամը և Գյումրիի համայնքապետարանը հուշագիր են ստորագրել: Հիմնադրամն ու քաղաքային իշխանություններն աշխատանք են տանում այգու արածքում առկա տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու ուղղությամբ։ IDeA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդեն 8 ընտանիք տեղափոխվել է հարմարավետ բնակարան, որոնք հիմնականում գտնվում են այգուն հարակից տարածքում և ընտրված են բացառապես ընտանիքների հետ համատեղ։ Մյուս ընտանիքների հետ բնակարանի ընտրության և դրանց ձեռքբերման գործընթացը շարունակվում է։

IDeA հիմնադրամը համոզված է, որ Բարեկամության զբոսայգում իրականացվելիք ծրագիրը կդառնա Գյումրի քաղաքի զարգացման համար խարսխային ծրագիր։ Ներկայում հիմնադրամն աշխատում է ծրագրի ամբողջական հայեցակարգի վրա, որը պատրաստ կլինի 2018թ. հոկտեմբերին: Ծրագրի տարբեր բաղադրիչների իրագործման համար IDeA-ն նախատեսում է ներգրավել գործընկեր- կազմակերպություններին:

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ը (IDeA) մասնավոր, շահույթ չհետապնդող հիմնադրամ է, որն իրականացնում է մեծամասշտաբ, սոցիալ-տնտեսական կայուն զարգացման նախագծեր՝ օգնելու Հայաստանին անցում կատարել գոյատևման մոդելից բարգավաճման։ IDeA-ն հիմնադրել են սոցիալական ձեռներեցներ ու բարերարներ Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը։ Հիմնադրամը թափանցիկ և արդյունավետ հարթակ է այն ծրագրերի իրականացման համար, որոնք նախաձեռնում և ֆինանսավորում են մեր հիմնադիրները, գործընկերներն ու նվիրատուները։ IDeA հիմնադրամի խարսխային ծրագրերից են՝ «Տաթևի վերածնունդը», «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, UWC Դիլիջան դպրոցը, Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումը, Դիլիջանի Զարգացման ծրագիրը և այլն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---