2 օգոստոսի 2018 - 10:49 AMT
Սիրիայում մեկնարկել է Հալեպի վերականգնման պետական ծրագիրը

Սիրիայի իշխանությունները սկսել են գրոհայիններից ազատագրված Հալեպ գավառի բնակավայրերի վերականգնման պետական ծրագիրը: Այդ մասին հայտնել է գավառի նահանգապետ Համիդ Քյույնոն:

Ըստ նրա, ծրագիրը 3 փուլով կընթանա: Առաջին հերթին կվերականգնվեն ենթակառուցվածքները, քանի որ մարդիկ չեն կարող ապրել առանց ջրի և էլեկտրականության, երկրորդ փուլում հասցեական օգնություն կտրամադրվի յուրաքանչյուր ընտանիքին, և վերջին փուլում հարկ կլինի բացատրել մարդկանց, որ այդտեղ արդեն անվտանգ է և հարկ է վերադառնալ իրենց տները:

Վերականգնվում են նաև դպրոցները, որպեսզի հնարավոր լինի որքան կարելի է շուտ սկսել դասապրոցեսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հալեպ արդեն ավելի քան 1 մլն մարդ է վերադարձել, երկրի այլ շրջաններից, ինչպես նաև Լիբանանից, Հորդանանից և Թուրքիայից:

Պատերազմական գործողությունների հետևանքով Հալեպից ավելի քան 6 մլն մարդ է հեռացել: ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբը 2017-ի օգոստոսին հայտարարեց գրոհայիններից այդ գավառի լիակատար ազատագրման մասին: