ՀՔԾ. Խաչատուրովին չի արգելվում մեկնել Հայաստանից

ՀՔԾ. Խաչատուրովին չի արգելվում մեկնել Հայաստանից

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է առանց որևէ արգելքի մեկնել Հայաստանից, և նրա խափանման միջոց գրավը դրա համար արգելք չէ: Այդ մասին տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնիը, հայտնում է Aysor.am-ը:

«Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատվածով կարողանա բացակայել Հայաստանից», - ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Դիտարկմանը, թե փաստաբանը մտահոգություն էր հայտնել, որ ՀՔԾ-ն չի պատասխանում իր ներկայացրած միջնորդությանը՝ թույլ տալ գնալ Մոսկվա և անցնել աշխատանքի, Մարինա Օհանջանյանն արձագանքել է. «Վարույթն իրականացնող մարմինը այդ մասին հայտնել է Յուրի Խաչատուրովի պաշտպանին»։

Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավ։

Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը ավելի վաղ ասել էր, որ դիմել է ՀՔԾ, որ իր պաշտպանյալին թույլ տան մեկնել Մոսկվա աշխատանքի, քանի որ լրացել է նրա գործուղման ժամկետը, սակայն ՀՔԾ-ից չէին արձագանքել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---