Սիրիայի և Իսրայելի սահմանին ռուս զինծառայողներ կտեղակայվեն

Սիրիայի և Իսրայելի սահմանին ռուս զինծառայողներ կտեղակայվեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ռազմական ոստիկանության դիտակետեր կտեղակայի Հոլանի բարձունքում՝ Սիրիայի և Իսրայելի սահմանին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

Նա հիշեցրել է, որ 2012-ին միջազգային դիտորդների աշխատանքը Սիրիայի և Իսրայելի սահմանին դադարեցվել էր անվտանգության նկատառումների պատճառով, սակայն այժմ պայմաններ կան նրանց գործունեության վերսկսման համար: «Օգոստոսի 2-ին ՄԱԿ խաղաղապահաները ՌԴ ռազմական ոստիկանության ուղեկցությամբ առաջին անգամ պարեկություն են իրականացրել տեղանքում վերջին 6 տարում առաջին անգամ»,-ասել է Ռուդսկոյը, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա հավելել է, որ «բացառելու համար հնարավոր սադրանքը ՄԱԿ դիրքերի դիմաց, «Բրավո» գծի երկայնքով նախատեսվում է ռազմական ոստիկանության 8 դիտակետ տեղակայել», որոնք հետագայում իրավիճակի բարելավման դեպքում կփոխանցվեն սիրիական կառավարական զորքերին:

1944-ից Սիրիային պատկանող Հոլանի բարձունքը 1967թ. Վեցօրյա պատերազմի արդյունքում գրավվել է Իսրայելի կողմից: 1981-ին Իսրայելի խորհրդարանը օրենք է ընդունել Հոլանի բարձունքի մասին՝ միակողմանի կարգով սեփական ինքնիշխանությունը այդ տարածքում հայտարարելով: ՄԱԿ ԱԽ-ն այն ժամանակ այդ որոշումն անվավեր համարեց, իսկ Դամասկոսը շարունակում է տարածքն իրենը համարել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---