ԵԽ-ն ողջունում է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, որով քրեական հանցագործություն է համարվում թուրք ազգի վիրավորումը, վկայում են այն մասին, որ թուրք իշխանությունները պատրաստ են վերանայել երկրի օրենսդրությունը` հաշվի առնելով երկրի պարտավորությունները որպես Եվրոպայի Խորհրդի անդամի եւ Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի մասնակցի: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: «Դա կարելի է միայն ողջունել: Եվ թեեւ նոր խմբագրության վերլուծությունը որոշակի առաջընթաց է գրանցում, դա չի լուծում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10 հոդվածում ամրագրված կարծիքի ազատ արտահայտման մեծ սահմանափակման խնդիրը: Եվրոպայի Խորհրդի չափանիշներին համապատասխանելու վճռորոշ տեստը կլինի այն, թե ինչպես կմեկնաբանեն 301-րդ հոդվածը թուրք դատավորները: Մենք ուշադիր կհետեւենք իրավիճակի զարգացմանը»,-ասել է Դեւիսը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի մամլո ծառայությունը:



Եվրամիությունը բազմիցս է կոչ արել Թուրքիային չեղյալ հայտարարել է 301-րդ հոդվածը, որով «թուրքերի ազգային արժանապատվությունը» վիրավորելու համար քրեական պատասխանատվության էր կանչվել 2007 թ. հունվարի 19-ին սպանված լրագրող Հրանտ Դինքը, նրա որդին` «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը եւ շատ ուրիշներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---