Փաստաբան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շուտով կշարունակի իր աշխատանքը

Փաստաբան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շուտով կշարունակի իր աշխատանքը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դեռևս գտնվում է Հայաստանում, սակայն, առաջիկա օրերին կանցնի իր պարտականությունների կատարմանը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոսիտն:

Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանքն առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց որպես խափանման միջոց, կիրառել 5 մլն դրամ գրավը։

«Պարոն Խաչատուրովը դեռևս Հայաստանում է, սակայն, կարծում եմ, առաջիկա օրերին նա կստանձնի իր պարտականությունների կատարումը անմիջապես իր աշխատավայրում»,-ասել է Պողոսյանը:

Ավելի վաղ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է առանց որևէ արգելքի մեկնել Հայաստանից, և նրա խափանման միջոց գրավը դրա համար արգելք չէ:Խաչատուրովի պաշտպանն այդ մասին ծանուցվել է:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց նախորդողներին հետապնդելուց հրաժարվելու վերաբերյալ խոստումներից: «ՌԴ-ն որպես Երևանի դաշնակից միշտ հետաքրքրված է երկրի կայունության մեջ, ուստի տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում Հայաստանի մասնակցությամբ կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ՌԴ արտաքին-քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ռուսական կողմը վերջին օրերին մի քանի անգամ հայտնել է իր անհանգստությունը Երևանին ու հույս ունի, որ «իրավիճակը բնականոն հունով կգնա»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---