Նախագիծ. 2019-ին Երևանի դպրոցներում ներառական կրթության համակարգ կներդրվի 6 օգոստոսի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականին համընդհանուր ներառական կրթության համակարգի կներդրվի Երևան քաղաքի՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որ Երևանում կկիրառվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի: «Համակարգի ներդրման արդյունքում Երևան քաղաքում կձևավորվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ՝ հատուկ դպրոցների վերակազմակերպման միջոցով, կներդրվի մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների և երեխայի կրթության կարիքի գնահատման եռաստիճան համակարգը (դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից, տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից, հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից)», - նշվում է նախագծի հիմնավորման մեջ: Նախատեսվում է նաև, որ հանրակրթական դպրոցներում կներդրվեն ուսուցչի օգնականի և հատուկ մանկավարժի հաստիքներ,կկիրառվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, վերակազմակերպված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից կիրականացվի աշակերտների տեղափոխումը հանրակրթական դպրոց: Նշվում է, որ նոր ձևավորված համակարգը հնարավորություն կընձեռի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և ներառելով նրան հանրակրթական ուսումնական հաստատություն: Ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունքում նախատեսվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները` ստեղծելով ներառական կրթության համակարգ բոլոր հանրակրթական դպրոցներում: Նշված գործընթացով պայմանավորված` կպակասեն ներառական կրթությանը և հատուկ կրթությանը պետական բյուջեից հատկացվող գումարները, դրանք կուղղորդվեն մանկավարժահոգեբանական աջակցությունների տրամադրմանը երեք մակարդակներում և հանրակրթության մեջ ներառված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |