Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան են պեղել

Եգիպտոսում Սֆինքսի նոր արձան են պեղել

PanARMENIAN.Net - Եգիպտական Լուքսորում Սֆինքսի նոր արձան է հայտնաբերվել: Այդ մասին հայտարարել է գավառի Հին հուշարձանների կառավարման վարչության պետ Մուհամեդ Աբդել Ազիզը, հայտնում է Lenta.ru-ն Youm7 պարբերականի վրա հղումով:

Գտածոն հայտնաբերվել է Քարնակի և Լուքսորի տաճարների միջև Սֆինքսների ճեմուղում նոր ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ: Արձանը նման չէ ոչխարի գլխով մյուս սֆինքսներին, այլ հիշեցնում է Գիզայի դասական Սֆինքսին՝ մարդու գլխով առյուծին:

Հուշարձանը դեռ հողի մեջ է : Ըստ Ազիզի, արձանն անհնար է հանել, քանի որ այն կարղ է փլուզվել շրջակա միջավայրի կտրուկ փոփոխությունից:

2017-ին Լուզորում գարեջրաեփի գերեզման հայտնաբերվեց, որի տարիքը մոտ 3200 տարի է: Ինչպես պարզել են են հնագետները, այն պատկանում է Հոնսո Իմ Հեբին, որն ըմպելիքներ էր պատրաստում Մուտ աստվածուհուն նվիրված ծեսերի համար: Գերեզմանի պատերին հայտնաբերվել են մինչ օրս հինալի պահպանված նկարներ, որոնք պատկերում են դրվագներ գրաեջրաեփի կյանքից՝ կենցաղայինից մինչև ծիսական:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---