Մեդվեդև. Վրաստանի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին «սպառնալիք է խաղաղությանը»

Մեդվեդև. Վրաստանի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին «սպառնալիք է խաղաղությանը»

PanARMENIAN.Net - Վրաստանի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին «կարող է պոտենցիալ հակամարտության հանգեցնել» Ռուսաստանի մասնակցությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Կոմերսանտին» տված հարցազրույցում:

ՆԱՏՕ-ի ղեկավարության համապատասխան խոստումները նա անվանել է «միանգամայն անպատասխանատու դիրքորոշում» և «անմիջական սպառնալիք խաղաղությանը»:

ՆԱՏՕ-ի ընդլայնումը Մեդվեդևը համարում է «անմիջական սպառնալիք» և «անմիջական մարտահրավեր» Ռուսաստանին, առավել ևս, որ դաշինքի անդամները դիտարկում են ՌԴ-ն որպես պոտենցիալ հակառակորդ: Նա նշել է, որ Ռուսաստանի համար «Աբխազիան և Հարավային Օսիան ինքնուրույն պետություններ են, որոնց հետ ՌԴ-ն ունի բարեկամական հարաբերություններ, և որտեղ տեղակայված են ռուսական ռազմակայանները»: Իսկ եթե «մեկ այլ երկիր դիտարկում է դրանք որպես իր տարածք, դա կարող է ծանր հետևանքներ ունենալ»,-ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կունենա այդքան «խելամտություն, որ ոչ մի բան չձեռնարկի այդ ուղղությամբ»:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը համարշեք է արձագանքելու ՆԱՏՕ-ի ագրեսիվ քայլերին: «Նման ագրեսիվ քայլերին, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում ՌԴ համար, մենք համարժեք ենք արձագանքելու: Մեր գործընկերները, որոնք սրման են գնում, ձգտում են, օրինակ, որ Վրաստանն ու Ուկրաինան ներառվեն դաշինքի ռազմական ուղեծրում, պետք է մտածեն նման անպատասխանատու քաղաքականության հնարավոր հետևանքների մասին»,-ասել է Պուտինը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանն ապագայում դաշինքի անդամ կդառնա, դա հաստատվել է գագաթնաժողովում և կազմակերպությունը կշարունակի նախապատրաստել այդ գործընթացը: Իսկ Բրյուսելում ընդունված հայտարարությունում ՆԱՏՕ-ն հաստատել է, որ Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---