Ադրբեջանում հայերին երկիր թույլ չտալու չգրված օրենք է գործում 7 մայիսի 2008 - 16:19 AMT PanARMENIAN.Net - «Հայկական համայնքները Հարավային Կովկասի բոլո երկրներում հանդիսանում են տեղական սոցիումների հզոր տարրերից մեկը: Բացառություն է, իհարկե Ադրբեջանը: Խորհրդային Ադրբեջանում ապրող հայ համայնքը ամբողջովին լքել է երկիրը: Այսօր Ադրբեջանում հայերին երկիր թույլ չտալու չգրված օրենք է գործում, որտեղից էլ որ վերջիններս լինեն», գրում է Անտոն Կրեվենյուկը «Ցեղասպանության իրականացում. հայերն արգելված են Ադրբեջանում» հոդվածում` հրապարակված Քաղաքական ազաատության կենտրոնի կայքէջում: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ եթե ազգանունն ավարտվում է «յան»-ով, ապա այդ մարդուն պարզապես տոմս չեն վաճառի Բաքվի չվերթի համար: «Ադրբեջանում ընդհանրապես շատ խիստ է գործում սահմանափակումը ամեն հայկականի համար: Օրինակ, որեւէ տեղ չեն բացվում .am կայքերը, որեւէ կերպ արգելված է օգտագործել հայերենը: Հանուն արդարության, արժէ նշել, որ Հայաստանում դրությունն այլ է: Ադրբեջանցիներին այստեղ դիմավորում են, չնայած զգուշությամբ, անվտանգության ուժերի մասնակցությամբ, սակայն նրանք տեղաշարժվելու հնարավորություն ունեն: Այլ հարց է, որ ադրբեջանցիներն այստեղ չեն գալիս: Ադրբեջանում ուղեւորությունը Հայաստան հասարակության կողմից ընկալվում է որպես քրեական հանցագործություն»,- ասվում է հոդվածում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |