Թուրքերը դոլարներ են պատռել՝ ի նշան ԱՄՆ պատժամիջոցների դեմ բողոքի (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տասնյակ քաղաքացիներ դոլարներ են պատռել՝ ի նշան ԱՄՆ-ի կողմից երկրի դեմ սահմանած պատժամիջոցների դեմ բողոքի: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ կոչ էր արել Թուրքիայի քաղաքացիներին «տեր կանգնել երկրին»՝ ոչնչացնելով իրենց մոտ եղած ամերիկյան արժույթը: ԱՄՆ-ի՝ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցների հետևանքով թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ միջոցներով էր սպառնացել Թուրքիային, եթե վերջինս ազատ չարձակի ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով Թուրքիայի իրավապահների կողմից կալանավորվել է լրտեսության և ահաբեկչության մեջ մեղադրանքով: Իսկ Էրդողանն իր հերթին զգուշացրել է, որ ԱՄՆ միակողմանի գործողությունները կարող են ստիպել Թուրքիային նոր դաշնակիցներ ու բարեկամներ փնտրել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |