Ռասայական ատելության հողի վրա Հայաստանի քաղաքացուն վնասվածք հասցրած 16-ամյա աղջկան դատապարտել են 1 տարի 8 ամսվա ազատազրկման 7 մայիսի 2008 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի Պերվոմայսկի շրջանային դատարանը մեկ տարի եւ ութ ամսվա ազատազրկման եւ 3 հազար ռուբլի տուգանքի է դատապարտել 16-ամյա աղջկա, որը մեղադրվում էր ռասայական ատելության հողի վրա քենիացի մի ուսանողի ծեծելու մեջ, հաղորդում է պետական մեղադրող Նիկիտա Բլոխինը: Անչափահաս աղջիկը պատիժը կկրի ուղղիչ գաղութում, ճշտել է Բլոխինը: Գործի նյութերից պարզ է դառնում, որ 2007 թվականի դեկտեմբերի 27-ին դեռահաս աղջիկը ծեծի է ենթարկել Քենիայի քաղաքացու, ինչպես նաեւ դանակով մի քանի հարված է հասցրել Հայաստանի քաղաքացու: Իր գործողությունները մեղադրյալն ուղեկցել է տուժածների ռասայական եւ ազգային արժանապատվությունը ոտնահարող ճիչերով: Դատարանը աղջկան մեղավոր ճանաչեց ՌԴ ՔՕ 116 հոդվածի 2 մասի «բ» կետով` ծեծի ենթարկում ռասայական ատելության մոտիվներով եւ 111 հոդվածի 2 մասի «ե» կետով` ազգային ատելության մոտիվներով մարդու կյանքին եւ առողջության համար վտանգ ներկայացնող ծանր վնասվածքի հասցնում, հաղորդում է ՅՈՒԳԱ.ռու-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |