Երեւանի կենտրոնում ռումբ է վնասազերծվել

PanARMENIAN.Net - Մայիսի 8-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 24 շենքի դիմացի մայթին կասկածելի մեխանիզմ է դրված: Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում` «Սամսունգ» ֆիրմայի բջջային հեռախոսի տուփի մեջ, հայտնաբերել եւ վնասազերծել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Կատարվում է հետաքննություն:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---