Նախարարություն․ Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում չի արվել

Նախարարություն․ Գրիգորյանի լուսանկարը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում  չի արվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ կալանավորված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի՝ համացանցում հրապարակված լուսանկարը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել:

«Օգոստոսի 20-ին էլեկտրոնային լրատվական կայքերում հրապարակվել էր կալանավորված անձ Մանվել Սեկտորի Գրիգորյանի լուսանկարը: Տեղեկացնենք, որ հրապարակված լուսանկարը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չի արվել»,- ասված է պարզաբանման մեջ:

Ավելի վաղ, «Հայկական ժամանակը» հրապարակել էր Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որտեղ նշվում էր, որ այն արված է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Լուսանկարի հրապարակումն աղմուկ էր բարձրացրել, ինչից հետո լրատվամիջոցը հեռացրել է այն և ներողություն խնդրել:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---