Բուհ չհաճախող ուսանողներին գումարի դիմաց հաջորդ կուրս են տեղափոխել. Քրգործ է հարուցվել22 օգոստոսի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Գյումրու մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքի առթիվ, հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը։ 2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ ԲՈՒՀ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ կուրս: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, համաձայն որոնց ՀՊՏՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի լաբորանտը և ուսումնական մասի գլխավոր մասնագետը, համալսարանի նախկին ռեկտոր Ս. Դ.-ի հորդորով, 2014-2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներում ԲՈՒՀ-ի մի շարք ուսանողներից ուսումնական տարվա կիսամյակային և ավարտական քննություններին դրական գնահատականներ նշանակելու համար վերցրել են տարբեր չափի՝ 60,000-130,000 դրամ գումարներ և տվել ռեկտոր Ս.Դ.-ին: Վերջինս յուրաքանչյուր ուսանողից վերցրած ընդհանուր գումարի դիմաց իրենց է տվել 10000-20000 դրամ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք վերցնելու, կաշառք տալու, պաշտոնեական դրությունն օգտագործելով կաշառքի միջնորդություն կատարելու ենթադրյալ հանցագործությունների հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի, 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |