ԱՄՆ-ն համարում է Թուրքիային կայունության երաշխավորը տարածաշրջանում եւ կոչ է անում երկխոսություն սկսել Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Չնայած, որ Թուրքիան ամենամեծ բանակն ունի ՆԱՏՕ-ում, այն ամենաքիչն է բարեփոխված եւ դինամիկ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի գծով տեղակալ Նիկոլաս Բըրնսը: Ելույթ ունենալով դասախոսությամբ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում`CUSE, Բըրնսը նշել է, որ Թուրքիան պետք է ավելացնի ներդրումների ծավալը ռազմական մասով եւ արդիականացնի ցամաքային եւ օդային զորքերը: Ռազմական ծախսերը կազմում են Թուրքիայի ՀԱԱ-ի զգալի մասը եւ այդ իմաստով եվրոպական երկրների մեծ մասը պետք է նույն ուղղությամբ ընթանա: Ընդգծելով, որ Թուրքիան պետք է առավել ակտիվ մասնակցի ՆԱՏՕ-ի գործողությանը Աֆղանստանում, ամերիկացի դիվանագետը կոչ է արել թուրքական ղեկավարությանը օգտագործել իր հեղինակությունն ու պատժամիջոցները Սիրիայի եւ Իրանի դեմ:



«ԱՄՆ-ն ցանկանում է, որ Թուրքիան կառավարի ժամանակակից, աշխարհիկ, քաղաքացիական կառավարություն»,-հայտարարել է Բըրնսը: Նշելով Թուրքիայի դերը որպես կայունության երաշխավորի տարածաշրջանում, Բըրնսը կոչ է արել թուրք իշխանություններին երկխոսություն սկսել Հայաստանի հետ եւ համագործակցության որակապես նոր մակարդակի հասնել իր հարեւան երկրների, մասնավորապես Հունաստանի հետ: «Ով էլ դառնա ԱՄՆ-ի նոր նախագահը, նա պետք է դիտարկի Թուրքիային որպես ռազմավարական դաշնակցի»,-հայտարարել է նա` նշելով, որ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի Գերմանիայի եւ Ֆրանսիայի վրա, որոնք ընդդիմանում են Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, գրում է Turkish Daily News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---