Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև օգոստոսի 25-26-ը

Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև  օգոստոսի 25-26-ը

PanARMENIAN.Net - Երևանի անձնագրային ծառայությունները օգոստոսի 25-ին և 26-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին, աշխատելու են հերթափոխով 10։00-15։00-ն, հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանության պետի համապատասխան հանձնարարությունը պայմանավորված է սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում գրանցման համար պահանջվող՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում օրենքով սահմանված ժամկետով հաշվառված լինելու տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու անհրաժեշտությամբ։

Սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---