ՌԴ-ում այլատյացությունն աճել է27 օգոստոսի 2018 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարում կտրուկ աճել է այն ռուսաստանցիների քանակը, որոնք կողմ են, որ երկրում սահմանափակվի առանձին ազգությունների ներկայացուցիչների բնակությունը: Այդ են վկայում «Լևադա-կենտրոնի» հարցման մասնակիցները: «Անցանկալի» ազգերի վարկանիշը գլխավորում են գնչուները (աճը 17-ից 32%), չինացիները (աճը 15-ից 31%) և վիետնամցիները (աճը 12-ից 26%): «Եթե ընդհանուր առմամբ ազգային այլատյացության մակարդակն աճել է 12 կետով, ապա այս կամ այն «ոչ ռուսական» դիրքերի ընտրության հաճախականությունը՝ 1,5 անգամ: Այսինքն անբարյացակամ վերաբերմունքի սպեքտրն ընդլայնվել է»,-ասել է կենտրոնի սոցիոլոգ Կարինա Պիպիան, գրում է «Վեդոմոստին»: Ըստ նրա, այլատյացության աճը կարելի է բացատրել հավաքական մեկ այլ դժգոհության՝ կենսաթոշակների բարեփոխման և սպառողական և սոցիալական տրամադրությունների վատթարացման հետ կապված, վերաուղղորդմամբ: Աճել է նաև «Ռուսաստանը ռուսների համար» գաղափարին հավանություն տվող մարդկանց թիվը՝ 10-ից հասնելով 19%-ի: Հարցվածների 39%-ը դրական է վերաբերվում աշխատանքի ընդունման կամ բնակարանի վարձակալման մասին խտրական հայտարարություններին: Հարցման մասնակիցների 67%-ը համարում է, որ կառավարությունը պետք է սահմանափակի ներգաղթյալների հոսքը: Կարելի է արձանագրել այլատյացության աճ, դա պատահական շեղում չէ՝ հաստատել է «Սովա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Վերխովսկին: «Դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ հակաարևմտյան հիստերիան մի փոքր մեղմացել է, սակայն այլատյացության հետագա աճ հազիվ թե լինի, քանի որ հակաարևմտյան տրամադրությունները հազիվ թե էապես նվազեն»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել ԱՄՆ Պետդեպ․ Չենք տեսել մի փաստ, որ ՌԴ ԶՈւ–ն նպաստի խաղաղությանը Հվ․ Կովկասում, որի վառ օրինակն են 2023–ի աշնան իրադարձությունները ԼՂ–ում Նա հիշեցրել է, որ ԱՄՆ–ն չի եղել եռակողմ համաձայնության անդամ ՔՊ պատգամավորի հետ միջադեպի գործով ձերբակալված Վարդանյանը տնյաին կալանքի տակ կլինի Նրա նկատմամբ որոշվել է կիրառել նաև 7 միլիոն դրամ գրավ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է |