Ղարաբաղի խորհրդարանը նախանշեց ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված առաջնային քայլերը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը ներկայացրեց ԼՂՀ ԱԺ խմբակցությունների եզրակացությունը` ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ դրանից բխող առաջնային քայլերի վերաբերյալ:



Տեքստում մասնավորապես նշված է. «ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները հիմք ընդունելով «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով 2005թ. ապրիլի 21-ին ԼՂՀ ԱԺ-ում անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, որոնք ամփոփված են նույն օրը ԱԺ խումբ-խմբակցությունների կողմից տարածված համատեղ հայտարարությամբ, ընդհանրացնելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնական միտումները» հարցով 2008թ. ապրիլի 2-ի ընդլայնված նիստի քննարկումները անհրաժեշտ են համարում ԼՂՀ նախագահին եւ կառավարությանը առաջարկել` գործնական քայլեր ձեռնարկել ՀՀ հետ միջպետական հարաբերությունների իրավական կանոնակարգման ուղղությամբ` նպատակ ունենալով ամրագրել համագործակցության ներկա մակարդակը եւ նախանշել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներից բխող նոր գերակայություններ»:



Առաջարկվում է նաեւ ԼՂՀ անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին փաստարկել որպես դրանց հնարավոր արդյունավետության նախապայման, մշակել եւ ազգային ժողովին ներկայացնել ԼՂՀ ,Ազգային անվտանգության հայեցակարգըե` ելնելով կարգավորման գործընթացի առաջնահերթություններից: Մինչեւ Հայեցակարգի մշակումը եւ ընդունումը ստեղծել ռազմավարական վերլուծությունների եւ տեղեկատվության հարցերի հատուկ աշխատանքային խումբ եւ վերջինիս առջեւ դնել քարոզչության եւ կանխարգելիչ հակաքարոզչության կազմակերպման, համակարգման եւ տարածման խնդիրներ, այդ նպատակով առավելագույնս օգտագործել արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների, հայկական Սփյուռքի ներուժը, առավել հետեւողականորեն կյանքի կոչել ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համակողմանի ջանքերը` լիարժեք ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները, հաղորդում է KarabakhOpen-ը
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---