Թրամփն ասում է՝ հիասթափվել է Էրդողանից31 օգոստոսի 2018 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիասթափվել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանից: «Ես շատ հիասթափված եմ Էրդողանից: Բայց տեսնենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի»,-հայտարարել է Թրամփը Bloomberg-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հետ կապված իրավիճակին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բրանսոնը ձերբակալվել էր Թուրքիայում 2017-ին՝ Թուրքիայում արգելված ՔԱԿ և գյուլենականների հետ կապեր ունենալու մեղադրանքով: ԱՄՆ-ն բազմիցս է պահանջել Անկարայից ազատ արձակել հոգևորականին՝ զգուշացնելով հնարավոր պատժամիջոցների մասին: 2018-ի օգոստոսի սկզբին Վաշինգտոնն արգելեց մուտքն ԱՄՆ Թուրքիայի արդարադատության նախարարին և ՆԳՆ ղեկավարին, ինչպես նաև կրկնակի անգամ բարձրացրեց Թուրքիայից ներկրվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերը: Էրդողնն իր հերթին հայտարարել է ԱՄՆ արտադրության էլեկտրոնիկան բոյկոտելու մասին, ինչպես նաև բարձրացրել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |