Սոչիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ Միակ զոհն օդանավակայանի հայ աշխատակիցն է![]() 1 սեպտեմբերի 2018 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը Սոչիի օդանավակայանում Ռուսաստանից ժամանած ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց՝ այրվել են նրա աջ և ձախ թևերը: Utair ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը ժամանել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից: Ըստ Սոչիում ՀՀ հյուպատոսության նախնական տվյալների՝ Սոչիում ինքնաթիռի վթարից տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունն իր Twitter-ի միկրոբլոգում: Հայտնի է 18 տուժածի մասին, որից 3-ը՝ երեխա: Հիվանդանոց է տեղափոխվել 6 ուղևոր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինքնաթիռում եղել է 164 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Միակ զոհը Սոչիի օդանավակայանի աշխատակից Վլադիմիր Բեղինյանն է, որն առաջինն է օգնության հասել տուժածներին, կազմակերպել է նրանց տարհանումը: Նրա սիրտը չի դիմացել: Այդ մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, հայտնում էntv.ru-ն: Վթարի հնարավոր պատճառներից մեկը եղանակային վատ պայմաններն են: ![]() ![]() Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |