Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ կստեղծվի

Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ կստեղծվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ կստեղծվի: Համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-Gov.am հարթակում:

Նշվում է, որ վարչապետին կից խորհրդի ստեղծումը բխում է «Հայկական ատոմային էլեկտրակայանի» գործող էներգաբլոկի անվտանգ շահագործման պահանջից, ինչպես նաև պայմանավորված է երկրում ատոմային էներգետիկայի զարգացման և նոր միջուկային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությամբ:

Խորհրդի գործադիր քարտուղար է նշանակվել Վահրամ Պետրոսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---