Արմավիրի խաղողագործները վերսկսել են բողոքի ակցիան 5 սեպտեմբերի 2018 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ի առավոտից Արմավիրի խաղողագործները վերսկսել են բողոքի ակցիան՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները: Նրանք շարժվել են դեպի Արմավիրի մարզպետարան՝ պնդելով, որ եթե իրենց պահանջը չլսեն, ապա նորից, ինչպես նախօրեին, կփակեն Արմավիր-Երևան ավտոճանապարհը, հայտնում է Aysor.am-ը: Մարզպետարանի մուտքի մոտ խաղողագործներին հանդիպել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, որը խաղողագործներին ներս է հրավիրել՝ մարզպետարանի շենքում հարցը գյուղատնտեսության նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանիհետ քննարկելու, որն առավոտից մարզ է ժամանել խաղողագործների հետ հանդիպման: Մարզպետը նշել է, որ կիսում է խաղողագործների մտահոգությունը, բայց իրենք լծակներ չունեն՝ սեփականատերերի աշխատանքներին միջամտելու. «Անձամբ ես հանդիպում եմ նշանակել համայնքապետերի հետ և անընդհատ խնդրի մեջ ենք»: Խաղողագործներից մեկն էլ նկատել է, որ այս տեմպերով եթե շարունակվի, իրենք կսննկանան՝ պնդելով, որ իրենք վստահ էին՝ նոր կառավարությունը այլ մոտեցում է որդեգրելու այս հարցում:«Նախկինի շահը մեկն էր՝ ինչքան հնարավոր է ժողովրդից փող պոկել ու հարստանալ: Եկավ նոր իշխանություն, մենք հավատացինք դրան, նա եկավ իշխանության մեր ձեռքերով, հավատացինք, որ այդ իշխանությունը կծառայի մեզ: Ասում են, որ իրենք «փայ» չեն մտնում, մտածեցինք, որ այս իրավիճակում իրենք ժողովրդի պաշտպանը կդառնան, բայց այսօր եկել է մի պահ, որ էս գներով հնարավոր չի ոչ մի բան անել», - ասել է խաղողագործներից մեկը: Սեպտեմբերի 4-ին խաղողագործները փակել էին Արմավիր-Երևան ճանապարհը՝ պանաջելով վերանայել խաղողի մթերման գինը: Նրանք պնդում են, որ նախապես իրենց խոստացվել է խաղողի կիլոգրամի համար վճարվել 160 դրամ, մինչդեռ գործարանները պնդում են, որ 140 դրամից ավելի չեն կարող վճարել: Նույն օրը, Երևանի կոնյակի գործարանը հայտարարություն է ատարծել՝ նշելով. «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԵԿԳ-ն պատրաստ է մթերել իր հետ համագործակցող բոլոր խաղողագործներից ըստ պայմանագրով ամրագրված և երկուստեք ընդունած պայմանների՝ 1 կգ դիմաց 140 դրամով, այդուհանդերձ, եթե որևէ մեկը ցանկություն չունի մատակարարել խաղող կամ ցանկանում է մատակարարել այլ ընկերություններին, ապա տվյալ խաղողագործների նկատմամբ անկախ պայմանագրի համապատասխան կետերից չի կիրառվի որևէ տույժ կամ տուգանք»: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |