Իտալիայում բելգիացի թագավորին թույլ չեն տվել բար մտնել դրես-կոդի պատճառով 5 սեպտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Բելգիացիների թագավոր Ալբերտ Երկրորդին թույլ չեն տվել մտնել Իտալիայի հարավում գտնվող Սանտա Մարիա դի Լեուկա քաղաքի էլիտային զբոսանավային ակումբ, քանի որ թագավորը կիսատաբատով է եղել, իսկ հաստատությունում հանդերձանքի հատուկ կանոններ են գործում: Բարմենն ուղղակի չի ճանաչել 84-ամյա Ալբերտ Երկրորդին, որին ուղեկցում էր կինը՝ մայր թագուհի Պաոլան: Նա ստիպված է եղել իր զբոսանավ վերադառնալ և տաբատ հագնել, գրում է ՌԻԱ Նովոստին Contact ռադիոկայանի վրա հղումով: Ալբերտ Երկրորդը, որը զբաղեցրել էր գահը 1993-ին, 2013-ի հուլիսին հրաժարվեց իր իրավունքներից հօգուտ ավագ որդու՝ արքայազն Ֆիլիպի: Ավելի վաղ Ալբերտ Երկրորդը բողոքել է իշխանություններին, որ տարեկան 953.000 եվրո պետական սուբսիդավորումը չի բավարարում, այդ թվում նստավայրի համար պահանջվող մեծ ծախսերի և 4,6 մլն դոլար գնահատվող զբոսանավի վառելիքը գնելու համար:Գահակալության ժամանակ Ալբերտ Երկրորդը ստանում էր 11,5 մլն եվրո որպես պետական դոտացիա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |