ԱՄՆ-ն հետ է կանչել դեսպաններին Պանամայից, Դոմինիկանայից և Սալվադորից![]() 8 սեպտեմբերի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել դեսպաններին Պանամայից, Դոմինիկանայից և Սալվադորից: Ինչպես հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Հաուերթը, դա կապված է այն հանգամանքի հետ, որ վերոնշյալ երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները Թայվանի հետ: «Վաշինգտոնում խորհրդակցությունների ժամանակ դիվանագետները քննարկելու են, թե ինչպես ԱՄՆ-ն կարող է սատարել ժողովրդավարական ինստիտուտներին և տնտեսությանը Կենտրոնական Ամերիկայում և Կարիբներում»,-ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ, գրում է «Կոմերսանտը»: ԱՄՆ-ն ունի հարաբերություններ Թայվանի հետ, թեև պաշտոնապես չի ճանաչում: Չինաստանը բազմիցս է նշել, որ անթույլատրելի է համարում ԱՄՆ և Թայվանի շփումները, որոնք հակասում են միասնական Չինաստանի գաղափարին, որը համարվում է ԱՄՆ և ՉԺՀ հարաբերությունների հիմքը: Չինաստանը Թայվանն իր տարածքն է համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |