Ռուսական ռուբլին դրամի նկատմամբ կտրուկ անկում է գրանցել11 սեպտեմբերի 2018 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի դեմ ուղղված Վաշինգտոնի նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին կտրուկ անկում է գրանցել: Սեպտեմբերի 11-ին՝ Մոսկվայի բորսայում սակարկությունների մեկնարկին, արժույթը մեկ դոլարի համար հատել է 70 ռուբլու շեմը, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները: Ռուբլին 2016 թվականի մարտից հետո առաջին անգամ է գրանցում նման անկում: Այդ ժամանակ մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը գերազանցել էր 80 ռուբլին, իսկ դոլարինը՝ 71 ռուբլին: Ազգային արժույթի հերթական թուլացման համար առիթ էր դարձել ԿԲ կողմից առանցքային տոկոսադրույքի նվազեցումը 17-15%: Ռուբլու անկումը շղթայական արտացոլվել է նաև դրամ/ռուբլի հարաբերակցության վրա։ Սեպտեմբերի 10-ին ռուբլու ԿԲ փոխարժեքը կազմել է 6,92 դրամ 1 ռուբլու դիմաց։ Դա ամենացածր փոխարժեքն է 2015-ի դեկեմբերից, երբ նավթի գների կտրուկ անկման ու պատժամիջոցների ֆոնին ռուբլին արժեզրկվեց մինչև 6,62 դրամ՝ ռուբլու դիմաց։ Օգոստոսի 1-ի համեմատ ռուբլին արժեզրկվել է մոտ 10%-ով։ 2014-ին պատժամիջոցները, ՌԴ տնտեսության անկումն ու տրանսֆերների կրճատումը բերել էր դրամի կտրուկ արժոևորման՝ մոտավորապես մինչև ներկայիս փոխարժեքի մակարդակ։ 2018 թվականի հուլիսին ՌԴ-ից Հայաստան տրանսֆերները կազմել են ավելի քան 41 մլն դրամ՝ 2017 թվականի նույն ամսվա մոտ 30 մլն-ի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |