Վարչապետը՝ Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի մասին. Տեղի է ունեցել գաղտնալսում11 սեպտեմբերի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին գաղտնալսել են: Նա ասել է, որ ամբողջությամբ տիրապետում է Մարտի 1-ի իրադարձությունների մանրամասներին և դրան հաջորդած զարգացումներին: «Բայց այսօր, ձեր թույլտվությամբ, այդ մանարամսներին չեմ անդրադառնալու: ԱԱԾ տնօրենը կանի ասուլիս և կպարզաբանի ամեն ինչ լրագրողներին: Ըստ էության տեղի է ունեցել գաղտնալսում, ով է արել այդ գաղտնալսումը, ով է արել, ինչ նպատակով, արդյոք օրենքով նա ուներ այդ իրավունքը», - ասել է նա: Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ Մարտի 1-ի մարդասպանները փորձում են ճողոպրել: «Տասը մարդ գնդակահարածները, երևանցիների պատուհաններին կրակածները, օլիգարխների թիկնապահներին զինածները, սահմանից զինվորին Երևան բերածները պատասխանտվության են ենթարկվելու»,- ասել է վարչապետը: Փաշինյանն ասում է, որ սոցիալական ցանցերում կեղծ էջեր են բացել, լրատվամիջոցներ են գնել՝ Հեղափոխությունն ու իր ընտանիքի հեղինակությունը փորձում են արատավորել: Ըստ նրա, եթե երկրում կա քաղաքական հետապնդում, ապա ինչպես էՄարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ, կամ ինչպես է նա լրատվամիջոցներ գնում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |