Քոչարյանին կալանավորած դատավոր. ԱԱԾ տնօրենին չեմ ճանաչում, նրան երբեք չեմ զանգել13 սեպտեմբերի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ, որտեղ նշել է, որ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում, նրան երբեք չի զանգահարել, հայտնում է, ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը: «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝ իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել», - նշված է հայտարարության մեջ: Ավելի վաղ, համացանցում տարածվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ գաղտնալսված հեռախոսային ձայնագրությունը, որտեղ Վանեցյանն ասում էր, որ իրեն է զանգելդատավորը: «Դե մի քիչ վախեցած է, ասացի՝ մի հատ նայի ամբողջ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ է անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պետք է կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասաց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ: Ասացի՝ նայիր հիմքերը, բայց կալանքը ուզես-չուզես պետք է տաս», - մասնավորապես ասել էր նա հեռախոսազրույցում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |