Global Peace Index-2008. Ադրբեջանն աշխարհի ամենաագրեսիվ երկրներից մեկն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը զբաղեցրել է 101-րդ տեղը Խաղաղության գլոբալ վարկանիշ-2008-ի` Global Peace Index-2008 տարեկան զեկույցում, դառնալով, ըստ հեղինակների, աշխարհի ամենաագրեսիվ երկրներից մեկը: Խաղաղության գլոբալ վարկանիշը կազմում են Էկոնոմիկայի եւ խաղաղության հետազոտական ինստիտուտն ու բրիտանական The Economist ամսագրի վերլուծական բաժինը:



Յուրաքանչյուր պետություն փորձագետները գնահատում են 24 չափանիշներով` հարաբերություններով հարեւան երկրների հետ, արտերկրում գտնվող զինվորների թվով, զենքի վաճառքով եւ այլն: Հաշվի են առնվում նաեւ տվյալները կալանավորների, հանցավորության մակարդակի եւ երկրի ներսում ահաբեկչության սպառնալիքի մասին:



Վերլուծության արդյունքում կազմվում է վարկանիշ, որով որոշվում է, թե որքանով է խաղաղասեր այս կամ այն երկիրը: Ուսումնասիրվել է 104 երկիր: Արդյունքում ամենախաղաղը ճանաչվել է Իսլանդիան: Խաղաղների լավագույն տասնյակում են նաեւ Դանիան` 2-րդ տեղ, Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգն ու Ավստրիան հաջորդաբար:



Հետխորհրդային երկրներից ամենա-ամենախաղաղը Էստոնիան է 35-րդ տեղում: Նրան մի փոքր զիջում են Լատվիան (39) եւ Լիտվան (41) են վարկանիշային ցուցակի երկրորդ կեսում կան ԽՍՀՄ մի քանի պետություններ: Ղազախստանը զբաղեցրել է 72-րդ տեղը, Մոլդովան` 83, Ուկրաինան`84, Բելառուսը` 94, Ադրբեջանը` 101, Թուրքմենստանը`102, Ուզբեկստանը`111, Ռուսաստանը` 131: Հայաստանը վարկանիշային ցուցակում ներկայացված չէ: ԱՄՆ-ի տեղը ցուցակում, այն զիջում է նույնիսկ Սիրիային, Ռուանդային եւ Մոնղոլիային, արտացոլում է պաշտպանական ծախսերի բարձր մակարդակն ու ռազմական ակտիվությունը: Բացի այդ, Ամերիկայում կալանավորների թիվը շատ ավելի մեծ է, քան ցանկացած այլ երկրում, գրում է Financial Times-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---