ԿԲ. $30 մլն-ի միանգամից փոխանցումը որևէ բանկի համար խնդիր չի ստեղծի14 սեպտեմբերի 2018 - 15:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական բանկը չի մեկնաբանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի միայն մեկ բանկում $30 մլն ունենալու մասին հայտարարությունը, PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը: Նա նշեց՝ իրավասություն չունեն տեղեկություններ տրամադրելու այն մասին, թե որ բանկում և որքան գումար ունի Սարգսյանը, և արդյոք նա այդ գումարը փոխանցել է պետությանը, թե՝ ոչ: Հարցին, թե առհասարակ կարող է որևէ բանկի համար խնդիրներ առաջացնել միանգամից այդ չափի գումարի փոխանցումը, Բերբերյանը պատասխանեց, որ այդ գործընթացը որևէ խնդիր չի առաջացնի որևէ բանկի համար: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը միայն մեկ բանկում ունի մոտ $30 մլն: Նա նաև Սարգսյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել այդ գումարը պետությանը վերդարձնելու համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |