ՎՈւԵ-ին Նորաշեն հայկական եկեղեցու հանձնման մասին տեղեկատվությունը ռուսական ԶԼՄ-ների սադրանքն է, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - Վրաց Ուղղափառ Եկեղեցուն (ՎՈւԵ) Թբիլիսիի Նորաշեն հայկական եկեղեցու հանձնման մասին տեղեկատվությունը «ռուսական ԶԼՄ-ների սադրանքն է»: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա կարծիքով, տվյալ տեղեկատվությունը նպատակ ունի «բարկացնել» հայերին, ովքեր իրենց ձայները չեն տա Սահկաշվիլու խմբին եւ կքվեարկեն ռուսամետ թեկնածուների օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններին:



«Տվյալ պահին Վրաստանի եւ Հայաստանի համար վատ խաղաղությունը բարի գժտությունից լավ է, այն պարզ պատճառով, որ Վրաստանի համար առանց այդ էլ հիմա բարդ է կարգավորել հարաբերությունները իր տարածքում գոյություն ունեցող ինքնավարությունների հետ, իսկ Հայաստանի հետ դիմակայությունը կուժեղացնի Ջավախքի հայերի պահանջները` իրենց ինքնավարություն տրամադրել առումով: Այլ կողմից, Հայաստանը եւս շահագրգռված չէ իրադրության սրման հարցում, քանի որ Վրաստանի տարածքով է անցնում միակ ելքը դեպի ծով, որտեղից Հայաստանը ռազմավարական եւ կենսական նշանակություն ունեցող ապրանքներ է ստանում: Այդ ուղին թթվածնի պես կարեւոր է Հայաստանի համար, քանի որ Վրաստանի տարածքով է անցնում գրեթե ողջ առեւտուրն ու հեռահաղորդակցությունը, եւ Հայաստանի լիարժեք մեկուսացումը բացարձակ աղետ կլինի այդ երկրի համար: Հայաստանը չի սրելու հարաբերությունները պաշտոնական Թբիլիսիի հետ, չնայած, որ նրան դրդում է դա անել Կրեմլը»,- նշել է Մուսաբեկովը, գրում է 1news.ru-ն:



Վրաստանում ՀԱԵ թեմն անցյալ շաբաթ անհանգստություն եւ վրդովմունք է հայտնել Սուրբ Նորաշեն եկեղեցու եւ դրան հարակից տարածքների նկատմամբ ոտնձգությունների առումով, որը կազմակերպել է Վրաց ուղղափառ եկեղեցու հայր Տարիել Սիկինչելաշվիլին: Հայր Տարիելն ու իր գլխավորած մի խումբ աշխատավորներ մետաղյա ցանկապատ են կառուցում Վրաց Ուղղափառ Եկեղեցու (ՎՈՒԵ) համար բնորոշ կրոնական խորհրդանշաններով: «Հայկական թեմը տվյալ քայլը դիտարկում է որպես Սուրբ Նորաշեն եւ Թբիլիսիի այլ չորս եկեղեցիների պատկանելության մասին հարցի քաղաքակիրթ կարգավորման վերաբերյալ ՀԱԵ-ի եւ ՎՈՒԵ-ի միջեւ հաստատված համաձայնության խախտում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:



Սուրբ Նորաշեն եկեղեցին կառուցվել է XV դարի կեսերին որպե ս ՀԱԵ եկեղեցի եւ հիմնադրման օրվանից մտնում էր Վրաստանում հայկական թեմի կազմի մեջ: XX դարի 30-ական թվականներին եկեղեցին մյուս կրոնական կառույցների հետ միասն փակվեց կրոնական գործունեության համար եւ օգտագործվում էր որպես գրապահոց: Պետական անկախության վերականգնումից հետո Վրաստանի կառավարությունը չվերադարձրեց այն իր օրինական, պատմական տիրոջը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---