Մաքքարթնին վերջին 36 տարում առաջին անգամ գլխավորել է Billboard 200-ը (վիդեո)

Մաքքարթնին վերջին 36 տարում առաջին անգամ գլխավորել է Billboard 200-ը

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի երգիչ, The Beatles խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնիի թվով 17-րդ մենակատարային ալբոմը՝ Egypt Station-ը («Եգիպտական կայարան») նախորդ շաբաթվա ընթացքում առաջին տեղն է գրավել Billboard 200 վարկանիշում:

Երաժիշտնը 1982-ից առաջին անգամ է գլխավորում չարթը: 36 տարի առաջ երգչի Tug of War ալբոմը չարթերի առաջին հորիզոնականում էր 3 շաբաթ անընդմեջ, գրում է «Կոմերսանտը»:

Egypt Station-ը, որը թողարկվել է սեպտեմբերի 7-ին, 14 կոմպոզիցիայից է բաղկացած: Մեկ շաբաթում ԱՄՆ-ում վաճառվել է 153,000 ձայնասկավառակ: Նախորդ ալբոմը թողարկվել է 2013-ին և կոչվում էր New:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---