ԱՄՆ-ն Սիրիային է վերագրում ռուսական ինքնաթիռի խոցման մեղքը

ԱՄՆ-ն Սիրիային է վերագրում ռուսական ինքնաթիռի խոցման մեղքը

PanARMENIAN.Net - Ռուսական Իլ-20 ինքնաթիռը սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերն անհետացել է Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափից ոչ հեռու։ Ինքնաթիռում եղել է 14 զինվորական։

Վերջին անգամ ռադարները գրանցել են ինքնաթիռը Սիրիայից 35 կմ հեռավորթյան վրա՝ այդ ժամանակահատվածում հրթիռակոծվում էր Լաթաքիան: Ըստ ՌԴ ՊՆ-ի, ինքնաթիռը խոցվել է իսրայելական օդուժի գրոհի և ֆրանսիական «Օվերն» ռազմանավից հրթիռակոծության ժամանակ։

Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, CNN-ի զրուցակիցը ԱՄՆ պաշտոնյաների թվից, իր աղբյուրների վրա հղումով, պնդում է, որ ինքնաթիռը խոցել են սիրկական ՀՕՊ ուժերը : Ըստ նրա, սիրիացիները փորձել են կասեցնել Իսրայելի օդուժի գրոհը Լաթաքիայի ուղղությամբ և պատահաբար խոցել են ռուսական ինքնաթիռը:

Իսրայելը չի մեկնաբանում պատահարը:

Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցել են, ենթադրաբար, այն ՀՕՊ համակարգից, որը Ռուսաստանն էր մի քանի տարի առաջ վաճառել Սիրիային: Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն չի մասնակցել Լաթաքիայի վրա գրոհին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---