ԱՄՆ Կոնգրեսում կարող է ստեղծվել Քրդստանի հետ բարեկամության խումբ

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը, Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության կառավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին Կոնգրեսում Քրդստանի հետ բարեկամության խումբ ստեղծելու մասին կարծիք է հայտնել: Այցելության ընթացքում Բարզանին հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի եւ ՀԴԲ ղեկավար, գեներալ Մայքլ Հայդենի հետ: Բարզանին քննարկել է նաեւ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Իրաքի տեղական իշխանությունների միջեւ բարեկամանական հարաբերությունների հետագա բազմաշերտ զարգացման հնարավորությունները:



ԱՄՆ այցելության կապակցությամբ Նեչիրվան Բարզանին հոդված է հրատարակել The Wall Street Journal ազդեցիկ ամսագրում, որում հայտարարել է Կիրկուկի հարցի շուտափույթ կարգավորման ձգտման մասին ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության միջոցով: Քուրդ առաջնորդը կոչ է արել Իրանին եւ Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Իրաքի տարածքում:



«Միեւնույն ժամանակ, Թուրքիայի հետ միասին մենք փորձում ենք շատ հարցերի գործնական որոշումը գտնել, այդ թվում PKK-ի խնդրի»,- ասել է Բարզանին, նշելով թուրք-իրաքյան հարաբերությունների նոր փուլը, գրում է Turtsia.ru:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---