ԶԼՄ-ներ․ «Արմենալը» կարող է կանգ առնել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով18 սեպտեմբերի 2018 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ալյումին արտադրող ռուսաստանյան խոշորագույն ընկերություն «Ռուսալի» կազմի մեջ մտնող «Արմենալը» ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրճատել է ալյումինի արտադրությունը, հայտնում են «ՌԲԿ»-ն ու Reuters-ը։ Նշվում է, որ պատժամիջոցների հետևանքով գործարանը կարող է պարապուրդի մատնվել: Մինչև սեպտեմբերի վերջ նախատեսվում է կրճատել գործարանի 184 աշխատակցի: Ընդհանուր առմամբ գործարանում աշխատում է 670 հոգի: ՌԲԿ-ի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունների գործողությունների հետևանքով գործարանը կարող է լիովին կանգ առնել։ Ընկերությունը 2017 թվականին արտադրել է 33,7 հազար տոննա ալյումինի փայլաթիթեղ, որը հիմնականում արտահանվել է ԱՄՆ և Հյուսիսային Եվրոպա։ Գործարանի արտադրանքը ինչը կազմում է ՀՀ արտահանման մոտ 5%-ը: «Ռուսալ» ընկերություան սեփականատեր Օլեգ Դերիպասկան ու իր ընկերությունները հայտնվել էր ԱՄՆ պատժամիջոցների տակ ապրիլի 6-ին՝ որպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակի մարդ։ Ըստ տարբեր տեղեկությունների, միլիարդատերը պատժամիջոցների հետևանքով կորցրել է ունեցվածքի մոտ կեսը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |