Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել է, ուղղել դեպի իր ձկնաբուծարան (վիդեո) 19 սեպտեմբերի 2018 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել, որ 2013-2014 թվականներին Հենրիկ Աբրահամյանը` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, ապամոնտաժել և տարել է Մարմարաշեն գյուղի՝ իրեն ու իր ընտանիքին պատկանող ձկնաբուծարանը սնուցող, մոտ 1.5 կմ երկարությամբ երկշարքանի մետաղյա խողովակները, ինչի հետևանքով իր ընտանիքին պատճառվել է խոշոր չափերի՝ մոտ 75 մլն դրամի վնաս, քանի որ ջրամատակարարման բացակայության պայմաններում ձկնաբուծարանը մինչև օրս մատնված է հարկադիր պարապուրդի: ՀՀ ոստիկանության տեղեկատվության, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ խողովակների ապամոնտաժման ժամանակ տուժողը տեղի բանվորներից տեղեկացել է, որ խողովակաշարը ապամոնտաժվում է, քանի որ խողովակներն անցնում են տարածքի սեփականատիրոջ հողատարածքով ու հետևաբար պատկանում են նրան: Հողատարածքի սեփականատերն է Ամբիկ Գևորգյանը, որը հրաժարվել է բացատրություն տալ: Ըստ Մարմարաշեն համայնքի մի բնակչի բացատրության՝ մոտ 5 տարի առաջ նկատել է՝ ինչպես է Ամբիկ Գևորգյանը քանդում ու հողից հանում իր հողատարածքով անցնող խողովակները: Գևորգյանը նրան հայտնել է, որ դա անում է նորոգելու նպատակով, սակայն որոշ ժամանակ անց տեղեկացել է, որ Ամբիկ Գևորգյանը խողովակները նույնությամբ չի տեղադրել, այլ փոխել է դրանց ուղղությունը դեպի իր հողատարածքին կից՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող ձկնաբուծարան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի՝ ինքնիրավչության հատկանիշներով և ուղարկվել քննչական կոմիտե նախաքննություն կատարելու համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |