Ցուցարարները փորձել են մտնել կառավարության շենք. Վարչապետը դուրս է եկել նրանց մոտ20 սեպտեմբերի 2018 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիները փորձել են անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: Սկսվել է հրմշտոց և քաշքշուկ, հայտնում է «Հայկական ժամանակը»: Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում Արծվաշեն համայնքի նախկին բնակիչները, որոնց տները ավերվել են ու վթարային են դարձել պատերազմի հետևանքով: Արծվաշենցիներն այժմ կառավարությունից պահանջում են գումար հատկացնել՝ Ճամբարակի իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար: Ցուցարարները խփում էին դռներին և լուսամուտներին: Նրանց հետ հանդիպման է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո կրքերը հանդարտվել են: Հավաքվածների և Փաշինյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կհանդիպեն հոկտեմբերի 2-ին։ «Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ հետ»,-ասել է վարչապետը, հայտնում է Panorama.am-ը։ Պատերազմական գործողությունների ժամանակ՝ 1992 թվականին, արծվաշենցիները լքել են Արծվաշենը և տեղափոխվել Ճամբարակ: Արծվաշենը մնացել է սահմանից այն կողմ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |